Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. ի՞նչ սահմանափակումներ կգործեն

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում  «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին»  օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցն է:

Օրենսդրական փաթեթը ներկայացրեց  արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը: Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում առաջարկվում է սահմանել կարանտին:

«Առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը՝ այնպիսին՝ ինչպիսին եղել են  էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումը և վարակակիրների հայտնաբերումը, այլևս չի կիրառվելու:  Արտակարգ դրությամբ  սահմանված կարգով այդ տվյալները ոչնչացվելու են:

Իրավաբանական անձանց գործունեության մասով տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, այլ նախատեսված է միայն անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ՝ միայն բացառիկ դեպքում, երբ կոնկրետ իրավաբանական անձը կհանդիսանա տարածքի վարակի աղբյուր, հնարավոր է կարանտին սահմանել նաև այդ հատվածում»,- ասաց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930