Բաժիններ՝

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը հերքում է «Զինվոր» պիտակով գուլպաների վերաբերյալ տեղեկատվությունը

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը հերքում է տարածել, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.

2020 թվականի հունվարի 8-ին  «Արմենիա Թիվի» հեռուստաընկերությամբ «Ժամը»  լրատվական հաղորդման ընթացքում՝  Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ ՄԻՊ–ի գրասենյակի աշխատակազմի  26.12.2019 թվականին չհայտարարված  այցի  ընթացքում հիմնադրամի անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տնտեսուհու սենյակում հայտնաբերված «Զինվոր»  պիտակով ձմեռային գուլպայի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը  հայտարարել է, որ հայտնաբերված փաստերից ամենաանթույլատրելին համարում է միայն հայկական բանակի և զինվորի  համար նախատեսված գուլպայի տրամադրումը անօթևաններին, քանի որ նման գուլպաներ որևէ տեղ վաճառքի ենթակա չեն լինի և, նրա համոզմամբ, հնարավոր չէ գտնել խանութներում:

Արդեն իսկ հաջորդ օրը՝ 09.01.2020թ.-ին, հիմնադրամի  վարկանիշը արատավորող փաստը բացահայտելու  նպատակով  մեր աշխատակազմը, հետազոտելով գուլպան, հայտնաբերել է, որ պիտակի վրա բացակայում են «վաճառքի ենթակա չէ» կամ «արտադրված է ՊՆ պատվերով» նշումները, այլ նշված են միայն գուլպան արտադրող կազմակերպության վայրն ու  անվանումը՝  «Քաղաք Գյումրի», «Ռ. Ղափանյան ՍՊԸ»:

Կապ հաստատելով գուլպան արտադրող կազմակերպության հետ՝ հիմնադրամը պարզեց, որ գուլպան նախատեսված է վաճառքի համար, և արտադրող կազմակերպությունը դրանք վաճառում է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի համապատասխան տաղավարներից մեկում՝ 80-150 ՀՀ դրամով:

Այդ փաստը հաստատող հայտարարություն է հրապարակել նաև «Առինջ մոլ»-ի տնօրինությունը՝ shabat.am լրատվական կայքի՝ 11.01.2020թ.-ի էջում:

Չնայած «Հանս Քրիստիան Կոֆոեդ»  բարեգործական հիմնադրամի կողմից  10.01.2020թ.-ին և 13.01.2020թ.-ին գուլպաների՝ մասնավորի արտադրանք լինելու և վաճառքի ենթակա լինելու մասին հայտարարությամբ տպագրված բազմաթիվ հերքումներին, տարբեր քաղաքական խմբավորումների և անձանց պատկանող լրատվամիջոցներում, մինչ օրս հրապարակվում են իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով հոդվածներ: Այդ ամենից խուսափելու համար, ՄԻՊ աշխատակիցներին բազմիցս բանավոր տեղեկացրել ենք հրապարակված այդ հերքումների մասին՝ խնդրելով հաստատել 9 ամիս առաջ հերքված Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության՝ գուլպային վերաբերվող փաստը: ՄԻՊ աշխատակիցները  նշել են, որ ստուգումների արդունքների վերաբերյալ մեզ ուղարկված տեղեկանքից այդ փաստը հանված է, ուստի, խնդրել են չհիշատակել այդ մասին:

Հիմք ընդունելով հանրապետության լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ծավալվող շահարկումները, խնդրել ենք քննարկել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր համաձայնության դեպքում, հանձնարարել ՄԻՊ գրասենյակին՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՄԻՊ աշխատանքային խմբի Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ այցելությունից հետո մամուլում և սոցիալական ցանցերում, հատկապես՝ Պաշտպանության նախարարության համար նախատեսված գույքի՝ գուլպաների վերաբերյալ տեղեկատվությունը պաշտոնապես համարել հերքված, խուսափելու արդեն իսկ մամուլում հայտնված և տարածված, անհիմն, իրականության հետ չհամապատասխանող, զինվորի համար նախատեսված գուլպաների թեմայով բոլոր կարգի շահարկումներից:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված մեր՝   01.09.2020թ. N 838 գրությանն ի պատասխան ստացված պարոն Ա. Թաթոյանը N 01/21/4239-20. 04.09.2020թ. գրությամբ մասնավորապես հայտնել է.

«Ինչպես Ձեզ, այնպես էլ նշված մարմիններին ուղարկված տեղեկանքում կամ որևէ այլ պաշտոնական հաղորդակցությամբ կացարանում «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներին առնչվող հարցը չի ներառվել: Պատճառն այն է, որ այցից անմիջապես հետո այդ տեղեկությունը սահմաված կարգով ստուգվել է. իրավասու մարմիններից ստացվել են պաշտոնական պարզաբանումներ դրանց ազատ վաճառքի վերաբերյալ»:

Համաձայն ՀՀ <<Զանգվածային լրատվության մասին>> 2003 թվականի  14-Ն օրենքի հոդված 8-ի առաջին կետի` հերքում ենք 31.08.2020թ.-ին մամուլում՝ alternativ.am կայքում տեղ գտած` «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում «Զինվոր» պիտակով գուլպաների վերաբերյալ տեղեկատվությունը, որտեղ շահարկվում է նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Ձոնիկ Մարգարյանի անունը, ով որևէ կապ չունի անօթևանների կացարանի գործադիր մարմնի կողմից իրականացվող աշխատանքների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս