ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հակահամաճարակային կանոնները դպրոցներում:
Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է սահմանված ցանկը համալրել տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով և ապրանքներով, ինչպիսիք են, օրինակ, սինթետիկ թելերը, մանվածքները, կարի թելերը, գործվածքները և այլն։
Հայաստանում վերջին 24 ժամում արվել է համավարակի սկզբից մինչև օրս ռեկորդային՝ 3518 թեստավորում . թեստերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դպրոցներում դասերի մեկնարկին ընդառաջ թեստավորում են անցնում ուսուցիչները:
Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են ներքին լարվածության այնպիսի մի պաշար, որը ցանկացած պատրվակով կարող է վերածվել քաղաքական գործընթացների կասկադային մեխանիզմի՝ արդյունքում ապահովելով «Հայաստան առանց Նիկոլի» նպատակի իրականացումը: Հանրային դժգոհության պոտենցիալ էներգիան պատեհ կատալիզատորի ներգործությամբ կարող է փոխակերպվել քաղաքական զարգացումների կինետիկ էներգիայի:
Գրիպի եւ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները պետք է արվեն երեք շաբաթվա ժամանակաշրջանում:
ԱՄՆ թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը հայտնի է:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը:
ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն ասել է, որ Արցախում Սահմանադրության փոփոխման խնդիրն առկա է, բայց քանի որ Հայաստանում նույնպես նոր Սահմանադրություն է մշակվում, սպասում են, որ նախ ՀՀ Սահմանադրությունը փոխվի, որպեսզի հետո ՀՀ Սահմանադրությանը համահունչ Սահմանադրություն ունենան, որ դրանք չհակասեն իրար, և խնդիրներ չառաջանան:
Հայաստանցի շախմատիստ Զավեն Անդրիասյանը հաղթող է ճանաչվել lichess․ org հարթակում անցկացված Bullet Shield Arena առցանց մրցաշարի հերթական փուլում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հանկարծ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարվա լռությունից հետո մամուլիս ասուլիս տվեց՝ նվիրված ապրիլյան պատերազմին։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ընդգրկված հարցերից էր նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, քանի որ կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն արձակուրդում էր:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է․ կա տուժած։
Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին երկրի խորհրդարանում հարց են ուղղել ՀՀ-ում աշխարհազորի ստեղծման գաղափարի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նա նշել է, որ աշխարհազորի ստեղծումը «պրինցիպիալ խնդիր է», և, որ առաջիկա նիստի ընթացքում քննարկելու են, թե ինչպես են աշխարհազորի ստեղծումը պատկերացնում, ինչպես է իրենց մոտ մոբիլիզացիան կատարվելու:
Դուք հասկանում ե՞ք, որ նրանք խնդիր ունեն մնալ ուշադրության կենտրոնում: Ընդ որում, էական չէ, թե ինչ առիթով կամ պատճառով. ձիու վրա, երկու տուփ ծխախոտի ու մեկ շիշ արաղի, մարմնի տարբեր բարեմասնություններ ցուցադրելու կամ էլ основной инстинкт ժանրի մեջ ընտեկան պերֆորմանսներում:
Օրեր առաջ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում էր տպավորություն ստեղծել, թե մինչ իր վարչապետությունը երեսուն տարի երկրում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել, ոչ մի նախագիծ չի իրականացվել, եւ ամեն ինչ ավերակների մեջ է եղել: Հիմա նոր իր շնորհիվ սկսում են ճանապարհ ու տուն կառուցել։
Երեկ Ազգային ժողովում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լրագրողների հարցերին, ասել էր, թե «առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ դատական նիստերը ձգձգելու և ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ՝ արդարադատությունից խուսափելու: Չգիտեմ… այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ դատավորն ինքնաբացարկ է հայտնում, այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, կամ չի հայտնում ինքնաբացարկ, երբ… Բնականաբար, այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»:
Հանդիպանը ներկա էին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը և ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Ղահրամանյանը։
Մ-8‚ Վանաձոր-Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000) հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 09.00-19.00‚ Ֆիոլետովո համայնքի սկզբնամասից մինչև Դիլիջան քաղաքի մուտքի մոտ հատվածը փակ կլինի երթևեկության համար։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ աշխարհազոր ստեղծելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության ներկայացրած օրենքի նախագծին։
Սեպտեմբերի 7-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով, որը շատերը կոչում են «Մարտի 1»-ի գործ, տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ դատական նիստերը կոչելով ֆարս, անբովանդակ միջոցառում, թանկարժեք ժամավաճառություն:
Ռուսաստանը սեպտեմբերի 9-ին վերսկսում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունն արդեն հինգերորդ երկրի հետ. սկսվում են թռիչքները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:
Արցախի ԱԽ ղեկավար Սամվել Բաբայանը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ Արցախի բանակի մասով ռազմավարական ծրագիր է մշակվում, սրանից անմասն չի մնա արտաքին քաղաքականությունը, քանի որ, ըստ Արցախի հերոսի, 30 տարում ոչինչ չի արվել:
Անվտանգության խորհուրդը դա նախագահին կից մարմին է, որը կատարում է Նախագահի կարգադրությունները, ծրագրային ռազմավարությունը և որը հաստատվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք»-«Միասնական հայրենիք» համատեղ հուշագրով: Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը շեշտեց ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը՝ խոսելով իր ղեկավարած խորհրդի գործառույթների ընդլայնումից:
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել:
Առևտրականների բողոքի ակցիան ընդդեմ մաքսազերծման նոր կարգի. ՈՒՂԻՂ
ՀՀ կառավարությունը հեղինակել և ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դպրոցներում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ դասավանդման պայմաններին։