ԱԱԾ-ից մեր պահանջն է լինելու՝ ճշտել, Սաշիկ Սուլթանյանի՝ «Սորոսի» գրասենյակի կողմից ստացած գրանտի իրական նպատակները. Նարեկ Մալյան

«Մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էի, որ գոյություն ունի իրավական ճանապարհ Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում կասեցնելու համար լուծարման տանելու վերաբերյալ»,- այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարում բավականին լուրջ դժգոհություն կա «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի բարեգործական գործունեության հետ կապված, սակայն դրանք հիմնականում արտահայտվում են ցույցերի, բողոքների տեսքով:

«ՀՀ-ում ապրում է մի մարդ՝ ազգությամբ եզդի, Սաշիկ Սուլթանյան անուն-ազգանունով, ով մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսը հրապարակային հայտարարում էր, որ շատ լավ եղբայրական հարաբերություններ են հայ և եզդի ազգությունների միջև, նույնիսկ ՀՀ նոր իշխանություններին կոչ էր անում շարունակել այդ քաղաքականությունը՝ ազգամիջյան հարաբերությունների մասով, որը եղել է նախկինում: Սակայն 2019թ. սեպտեմբերին Սաշիկ Սուլթանյանի կյանքում հայտնվում է «Սորոսի» գրասենյակը: Նա ստանում է իր առաջին գրանտը՝ 10.000 ԱՄՆ դոլար, և միանգամից փոխում է իր կարծիքը հայ և եզդի ժողովուրդների համակեցության մասին: Ավելի մանրամասն ԱԱԾ-ն կպարզի, սակայն 2020թ. Ս. Սուլթանյանը եզդիերեն լեզվով հարցազրույցներ է տվել, որոնք հետո փորձել են հեռացնել համացանցից, բայց դրանք վիդեո տարբերակով կտեղադրվեն «ՎԵՏՕ»-ի ֆեյսբուքյան էջում: 2020թ. հունիսին հարցազրույց է տվել yezdinews.com կայքին, որտեղ հայտարարել է հետևյալը. «Եզդիների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված չեն, Հայաստանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանության հարցում: ՀՀ-ում չի դասավանդվում եզդիերեն լեզուն, միայն հետընթաց է ապրում, եզդիները կորցնում են իրենց մշակույթը»»,- մեջբերեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիրը՝ ընդգծելով, որ աշխարհում կա մեկ երկիր, որտեղ եզդիերեն լեզու է դասավանդվում, դասագրքեր են տպագրվում, Հայաստանի Հանրապետությունն է:

Այդ հարցազրույցում, Նարեկ Մալյանի խոսքով, նշված է նաև, որ առկա է խտրական վերաբերմունք եզդիների նկատմամբ, նրանք ունեզրկվում են ազգային պատկանելության պատճառով, եզդիները վստահ չեն ՀՀ-ում իրենց վաղվա օրվա համար, հայ օլիգարխները, օգտվելով պետության հովանավորչությունից՝ եզդիներին զրկում են իրենց հողամասերից, առկա է առնվազն 30-40 դեպք:

Լրագրողի ճշտող հարցին, թե գոնե մեկ դեպք կարո՞ղ է հիշատակել, պարոն Սուլթանյանն այդպես էլ չի կարողանում ասել:

«Հիմա շատ կարևոր կետ եմ ուզում ասել՝ բառացի մեջբերումներ անելով հարցազրույցից. «1988թ. ընթացքում ՀՀ-ում եղել է շովինիստական շարժում, որի պահանջն է եղել, որ Հայաստանում բնակվեն միայն հայերը: Եզդիներին գնդակահարել են և վռնդել իրենց տներից»: Խոսքը գնում է Ղարաբաղյան շարժման մասին: Այսինքն, ըստ պարոն Սաշիկ Սուլթանյանի՝ «Սորոսի» հետ հանդիպելուց և գումար վերցնելուց հետո 1988թ. Ղարաբաղյան շարժումը շովինիստական էր, որի պահանջն էր, որ ՀՀ-ում բնակվեին միայն հայերը: Ասում է, թե եզդիներն իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում, առկա է վախ իրենց ապագայի վերաբերյալ, եզդիները գնում են Ռուսաստան, որտեղ  տնտեսապես ավելի վատ են ապրում, քան Հայաստանում, սակայն հետ չեն վերադառնում: Հայերի և եզդիների համատեղ բնակության գյուղերում փաստացի արգելված է, որ գյուղապետը եզդի լինի: Եզդիներին արգելված է խոսել իրենց խնդիրների մասին»,- հարցազրույցից հատվածներ մեջբերեց Նարեկ Մալյանը:

Նրա փոխանցմամբ՝ Ս.Սուլթանյանը նաև ասել է. «Երիտասարդներին ամուսնանալուց հետո հանում են ՀՀ-ից ծնողները, որպեսզի նրանք չտեսնեն ավագ սերնդի տառապանքները: Եզդիները Հայաստանը երբեք չեն համարում իրենց երկիրը: Եզդիներին փաստացի արգելված է աշխատել պետական համակարգում: Եզդիաբնակ Թլիկ գյուղում չկա խմելու ջուր այն պատճառով, որ բնակիչները եզդի են: Դիտավորյալ չի բարելավվում տնտեսական կյանքը, որպեսզի ստիպված արտագաղթեն: Տնտեսական իմաստով եզդիների և հայերի գյուղերը հավասար չեն, հայկական գյուղերի վիճակը շատ ավելի լավ է: Հայերը եզդիներին ասում են, որ ՀՀ-ում հող ունենալու իրավունք չունեն: ՀՀ-ում 50 տարի հետո եզդիներ չեն մնալու, հեռանում են: Չկա եզդիական մշակութային կենտրոն, առկա է մեկ տաճար, որը չի գործում: Խոսքը նոր Հայաստանի մասին է, և սա, ի թիվս այլ փաստերի՝ հանձնելու եմ ԱԱԾ-ին»,- նշեց բանախոսը:

Իսկ թե ի՞նչ օգուտ կարող էր ունենալ «Սորոսի» գրասենյակը՝ նման սուտ հրապարակ նետելու մասով, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիրն ասաց.

«Այդ գրասենյակի քաղաքականությունը հետևյալն է՝ նրանք վերցնում են մեկ լոկալ խնդիր, փորձում աճեցնել, և 1-2 տարի անց փորձելու են հայ և եզդի ժողովուրդների մեջ թշնամանք հրահրել, թշնամությունն այն աստիճանի հասցնել երկու ազգերի միջև, որ դա դառնա ատելություն, արտացոլվի փողոցներում, լինեն փոխադարձ հաշվեհարդարներ: Սա է ԱԱԾ դիմելու մեր հիմնական շարժառիթը: Այսինքն՝ ոչնչից մեծ աղմուկ կլինի, և այն, որ Ջորջ Սորոսի գործունեությունն ամբողջ աշխարհում ինչ-որ փուլում վերածվում է արյունահեղության, քաղաքացիական պատերազմների, եղբայրական սպանությունների, կարծում եմ՝ ապացուցելու կարիք չկա: Սորոսը ֆինանսավորում, գրանտ է տալիս մարդասպանների, հանցագործներին՝ լավ լույսի տակ ներկայացնելու, նորմալ քաղաքացիների կյանքում խնդիրներ առաջացնելու համար: Այն, որ «Սորոսի» գրասենյակի շահառուները նույնիսկ բռնություն կազմակերպելուց և մասնակցելուց չեն խուսափում, սա, կարծում եմ, ապացուցելու կարիք ՀՀ-ում չկա: ԱԱԾ-ից մեր պահանջն է լինելու՝ ճշտել Սաշիկ Սուլթանյանի՝ «Սորոսի» գրասենյակի կողմից ստացած գրանտի իրական նպատակները: Եթե հիմնադրամի գործունեությունը վնասում է հանրային առողջությանը, ազգամիջյան թշնամանք է հրահրում, այն ենթակա է լուծարման: Այսինքն, մենք գնալու ենք իրավական լուծարման»:

Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին ասաց, որ ներկայացվածն իր համար նորություն էր, Ս.Սուլթանյանին ճանաչում է, ժամանակին, երբ Ս.Սուլթանյանի գրանտի մասին իրեն տեղեկացրել են՝ ասել է, որ դժվար պետության դեմ որևէ գործողություն կատարի: Եվ, քանի որ տեսանյութին ծանոթ չէ՝ մեկնաբանություն չի անի, բայց փաստում է, որ աշխարհում եզդիերենը միայն Հայաստանում է պաշտոնապես ճանաչվում, պետական ֆինանսավորմամբ միայն այստեղ են դասագրքեր տպագրվում:

Տեսանյութեր

Լրահոս