Աջակցություն՝ սահմանապահ համայնքներին. կառավարությունը փոփոխություն կատարեց օրենքի նախագծում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Կառավարության հերթական նիստում  ներկայացրեց «Սահմանապահ համայնքների սոցիալական աջակցության վերաբերյալ» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Առաջարկվում է ներդնել մեխանիզմ սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցների աշակերտներին տրամադրվող գրքերի և դասագրքերի փոխհատուցման համար։ Նախատեսվում է նաև գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով կորցրած կամ ոչնչացված գույքը փոխհատուցել, հաշմանդամ դարձած բնակիչներին էլ տրամադրել միանվագ դրամական փոխհատուցում։

«Եթե ռազմական գործողությունների արդյունքում սահմանամերձ համայնքի բնակիչը ձեռք է բերում հաշմանդամություն՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի, նրանց նշանակել փոխհատուցում։ Նաև վնասված գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս