Առանց արտակարգ դրության. կառավարությունն ընդունեց օրենսդրական փոփոխության նախագիծը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում  է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին և հարակից օրենքներում։

Նախարարն ընդգծեց, որ բազմիցս քննարկել են, որ հնարավոր է՝ լինի մի իրավիճակ, երբ կորոնավիրուսով  վարակվածների թվի նվազումը հնարավորություն տա, համաճարակի դեմ պայքարել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմ հաստատելու։

Նա նաև ընդգծեց, որ օրենքների փաթեթը համապատասխան ժամկետում ընդունելու դեպքում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները։

«Նախագծերով առաջարկվում է վարակիչ հիվանդությունների ՀՀ տարածք ներբերման, ներթափանցման, դրանց տարածման և ծագման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարող է սահմանվել կարանտին։ Կարանտին հնարավոր է  սահմանել Առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան վարչատարածքային միավորման կամ դրա առանձին տարածքում»,- պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս