«Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու՝ մենք զրոյից գյուղ ենք կառուցում». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում» Ախուրյան գետի առաջին փուլի ծրագրի՝ հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը։

«Սա մեր խոշոր ծրագրերից մեկի արդեն գործնական սկիզբն է։ Խոսքը վերաբերում է Շիրակի մարզում Գյումրիից հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի Գետահովիտում կառուցվելիք Կապսի ջրամաբարին: Ծրագրի  նպատակը պետք է լիներ 30 հազար հողերի ոռոգումը։ 1988 թվականի երկրաշարժը բերեց նրան, որ այդ նախատեսված շինարարությունը կասեցվեց, որի արդյունքում այս պահին ունենք քիչ մակերեսով կառուցված պատվար։ Ծրագրի իրականացման նպատակով 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ-ի և գերմանական բանկի հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում կնքվել է վարկային համաձայնագիր 60 մլն եվրո արժողությամբ պայմանագրի ծրագրի իրականացման համար»,- նշեց Վաչե Տերտերյանը։

Փոխնախարարը նա տեղեկացրեց, որ ջրամբարն ունի նաև անվտանգային բաղադրիչ, քանի որ նրա ներկայիս վիճակը վտանգավոր է։

Նա նաև ընդգծեց, որ ջրամբարի կառուցումից բացի՝ դրա տարածքում նախատեսում են կառուցել նոր գյուղ, որը կվերաբնակեցվի:

«Գաղտնիք չէ, որ մենք ջրերի կառավարման խնդիրներ ունենք հարևան երկրի հետ և այս պարագայում մենք որոշակիորեն մեղմում ենք այն ռիսկերը, որոնք կարող են լինել»,- հավելեց Վ. Տերտերյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ներկայացրած ծրագրին՝ նշեց, որ ջրամբարի կառուցման ծրագիրը պետական  է, որով հընթացս հնարավորություններ են ստեղծում մասնավոր ներդրումների համար, քանի որ ջրամբարի ջրի տեղափոխման գործընթացում տեսնում են մասնավորի հետ համագործակցության հնարավորություններ։

«Խոսվեց նաև Ջրաձոր համայնքի տեղափոխման մասին, Երրորդ Հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է լինելու, երբ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծում, զրոյից գյուղ ենք կառուցելու։ Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն՝ ջրաձորցիների, այլ՝ հայկական գյուղի մասին մեր պատկերացումները կոնկրետացնելու տեսանկյունից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս