Բաժիններ՝

«Զեյթունի թաղապետն ասաց՝ մի 3 օր էլ կմնաք հյուրանոցում, մինչև վարձով տան հարց լուծենք». շենքի փլուզման հետևանքով տուժած բնակիչ

«Հիմա հյուրանոցում ենք, մեզ քոթեջներ են տվել, օրը 2 անգամ էլ հաց են տալու: Երեկ փրկարարներն օգնեցին, որ մասում, որ վտանգավոր չէր՝ շոր, մի քանի իր, օգնեցին, իջեցրին: Մի մասն էլ այսօր պետք է հանեն, տեսնեն, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ»: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից փլուզված շենքի բնակիչը, որը հարևանների հետ տեղափոխվել է հյուրանոց:

«Այս պահին 6 ընտանիք է այստեղ, մնացածը չգիտեմ՝ եկե՞լ են, թե՞ չէ: Դե այն 4 բնակարանները փլուզվել են, մեկում մարդ չէր ապրում, 2-ը հիվանդանոցում են, 1-ն էլ մահացավ:

Քաղաքացուց հետաքրքրվեցինք, թե իրենց ի՞նչ են ասել, դեռ որքա՞ն են մնալու հյուրանոցում:

«Երեկ Զեյթունի թաղապետն ասաց մի 3 օր էլ կմնաք, մինչև վարձով տան հարց լուծենք, ասաց մինչև չորոշվի, թե ինչ պետք է անեն, կմնանք այստեղ»:

Քաղաքացուց հարցրեցինք նաև, թե ինչ տեղեկություն ունի 2-րդ հարկի բնակչի մասին, որն այս պահին գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, և որի բնակարանում էր պայթյունը որոտացել, նախկինում եղե՞լ են շփումներ նրա հետ, արդյո՞ք նրա ընտանիքի անդմաներն էլ են այս պահին գտնվում նույն հյուրանոցում:

«Չէ, իրենք կարծեմ՝ բաժանված էին, կինը 1 տարի կլինի, որ Մոսկվայում է, աղջկան էլ քեռին 3 ամիս առաջ տարել է, տատիկի տանն է ապրում, չէր գալիս այստեղ, իսկ տղան ընկերոջ տանն է եղել: Ինքն այնպիսի մարդ էր, որ համարյա ոչ ոք չէր շփվում իր հետ, խուսափում էին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս