Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 203, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 203 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 270-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 864 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 265 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1129-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 272 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 988, փաստացի բուժվողներինը՝ 5153 (մեկ օրում նվազել է 63-ով): Մեկ օրում արվել է 1938 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 200 507 թեստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս