Նախկին ՔՊ–ականը անդամագրվել է Արթուր Վանեցյանի կուսակցությանը
ՔՊ-ի հիմնադիր անդամներից Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշում եմ կայացրել անդամակցել ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությանը։
Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից ( չշփոթել «զոմբիի» հետ)։ Բայց….
Հիմա չեմ ուզում նշել հիասթափությանս պատճառները, քանի որ դրանք տասնյակներ են, եթե ոչ հարյուրներ և բոլորս քաջատեղյակ ենք։
Համոզված եմ, որ ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությունը այն նոր և կարող քաղաքական ուժն է, որը ժողովրդի աջակցությամբ ի վիճակի է վերջ դնել ներկայիս իշխանությունների հակապետական և ապազգային գործունեությանը։
Նշեմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արարատի մարզային գրասենյակում»։