Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Վարակակիրներից 2-ը Մարտակերտից, իսկ 1-ը Ճարտարից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որոնցից 252-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 20, ընդհանուր մեկուսացված են 43 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9 626 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան 2 դեպքում բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Տեսանյութեր

Լրահոս