Բաժիններ՝

«Կայրաթ»-«Նոա»․ ինչպիսի՞ն են հայկական թիմի շանսերը

Մրցաշար-Եվրոպա լիգա

Վայր-«Ալմաթի Օրտալիկ», Ալմաթի

Ժամ-18։00

Կարանտինից հետո «Կայրաթը» տարել է 3 հաղթանակ, կկարողանա՞ հայկական ակումբը կանգնեցնել մրցակցին։

«Կայրաթ»

«Կայրաթը» այս մրցաշրջանն անցկացնում է շատ բարձր մակարդակի վրա. Ալեքսեյ Շպիլևսկու թիմը հինգ տուրից հետո առաջինն է Ղազախստանի առաջնությունում: Այնուամենայնիվ, մրցակիցների միջև առկա անջրպետը լուրջ չէ, երկրորդ «Աստանան» ունի հինգ միավոր պակաս, բայց միևնույն ժամանակ  դեռ պահեստային հանդիպում ունի, իսկ  «Տոբոլը» և «Կայսարը» նույն հեռավորության վրա են:

Վերջին տուրում «դեղին-սևերը» ոչ մի խնդիր չունեցան «Տոբոլի» հետ. նրանք 3:1 հաշվով հաղթեցին մրցակցին՝ անընդմեջ նվաճելով երրորդ հաղթանակը:

«Նոա»

Անցած մրցաշրջանում «Նոան» մինչև վերջ պայքարեց առաջնությունում «Արարատ-Արմենիայի» հետ, բայց ի վերջո չկարողացավ հաջողության հասնել: Թիմն  ավարտեց առաջնությունը երկրորդ տեղում՝ չորս միավոր պարտվելով իր հիմնական մրցակցին: «Նոայի» համար նոր մրցաշրջանում մխիթարական մրցանակն օգոստոսի սկզբին Հայաստանի Սուպերգավաթում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակն էր:

Նոր մրցաշրջանում Հայաստանի փոխչեմպիոնը երկու տուր անցկացրեց, և երկուսն էլ անհաջող էին. ոչ-ոքի՝ 2:2 «Շիրակի» հետ, և 0:1 հաշվով պարտություն «Ալաշկերտից»:

«Նոայի» մարզիչ Վլադիմիր Ժապալաուն խաղից առաջ նշում է, որ խաղը լինելու է շատ սկզբունքային, և իրենք ուրախ են խաղալ պատմություն ունեցող ակումբի մարզադաշտում։

Մարզչի խոսքով, իրենք լավ ուսումնասիրել են մրցակցի խաղը և գիտեն, որ «Կայրաթը» շատ ուժեղ է գրոհներում, արագ խաղում և պրեսինգում։

Խոսելով այս խաղի մասին՝ Ժապալաուն նշում է, որ ամեն ինչ կախված է ամեն դրվագում իրենց տրամադրվածությունից և կենտրոնացումից։

Կարանտինց հետո «Կայրաթը» շատ լավ և վստահ է խաղում և տոնում է հաղթանակը հաղթանակի հետևից։ Կարգով և փորձառությամբ ղազախական թիմը ևս ունի առավելություն։ Սակայն, այս տարի «Նոան» արդեն ապացուցել է, որ կարողանում է պայքարել մինչև վերջ և մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը գնալու է հաղթանակի հետևից։ Հայկական թիմի համար կարող է դրական անդրադառնալ նաև այն, որ հակամարտության արդյունքը որոշվելու է ոչ թե երկու, այլ մեկ խաղով։

Խաղը կանցկացվի Ալմաթիում, սակայն առանց հանդիսականների։

Ի դեպ, ղազախական «Կայրաթի» կազմում հանդես  է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս