
Մեսսին մարզվելու է «Բարսայի» հետ ակումբի պատժամիջոցներից խուսափելու համար

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մարզվելու է թիմի հետ, չնայած ցանկանում է հեռանալ ակումբից:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը` TyC Sports-ին հղումով, արգենտինացին չի ցանկանում տուգանվել «Բարսայից» կամ կարգապահական տույժի ենթարկվել, քանի որ նա մտադիր է խուսափել ակումբի հետ վեճերից:
Ռոնալդ Կումանի գլխավորությամբ «Բարսելոնայի» առաջին մարզումը տեղի կունենա երկուշաբթի օրը: Մասնակցելու համար Մեսսին կիրակի օրը պետք է կորոնավիրուսի թեստ անցնի: Նախապես նշվում էր, որ Մեսսին հրաժարվելու է մարզումից և թեստից։
Սիրարփի Աղաբաբյան