Բաժիններ՝

Օծվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ ՏՀովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետության կատարվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Տաճարի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Հովնան Սրբազանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը սրբալույս մյուռոնով օծեցին այն։ «Խաչի Քո, Քրիստոս» շարականի երգեցողության ներքո կատարվեց խնկարկություն, որից հետո ներկա հոգևոր դասը համբուրեց նորաօծ խաչը»,- գրել է Մելիքյանը:

Այնուհետև ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո օծված խաչը կռունկով բարձրացվել և տեղադրվել է զանգակատան գմբեթին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31