![](/banners/BeFunky-design.jpg)
Կայացել է երեք կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/118596947_334047920978353_1559417913905135286_n.jpg)
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը:
Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Աշխատանքային խումբը միաժամանակ որոշում կայացրեց դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:
Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քերական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշեց դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ:
Երեք կուսակցությունների աշխատանքային խումբ