Բաժիններ՝

«Բավարիան», ՊՍԺ-ն ու «Յուվենթուսը» մտադիր չեն գնել Մեսսիին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ թիմից:

Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆոլկը, «Բավարիան» մտադիր չէ գնել արգենտինացուն: «Յուվենթուսը», ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, նույնպես չի ցանկանում ձեռք բերել Մեսսիին:

Marca-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն նույնպես մտադիր չէ ստորագրել «Բարսելոնայի» հարձակվողին։

Ֆրանսիական ակումբը չի նախատեսում այս մրցաշրջանում մեծ գումարներ ծախսել աստղային խաղացող գնելու համար, ինչպես դա եղավ Նեյմարի և Կիլիան Մբապեի դեպքում։

Փոխարենը՝ փարիզցիները մտադիր են ստորագրել աջ և կենտրոնական պաշտպանների, կիսապաշտպանի և փոխարինող հարձակվողի:

Մյուս կողմից՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է առաջարկել Մեսսիին 3-ամյա պայմանագիր՝ հետագայում  «Նյու Յորք Սիթի» տեղափոխվելու տարբերակով:

Հիշեցնենք, որ Մեսսին ակումբին խնդրել էր անվճար բաց թողնել իրեն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս