
«Դուք ոչ թե իշխանություն եք, այլ` փորձանք»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ոչ թե իշխանություն է, այլ` փորձանք: Երկրում կորոնավիրուսից մահացել է 1100-ից ավել մարդ, իսկ առողջապահության նախարարը հայտարարում է, թե շատ վաղուց վարչապետին չի հանդիպել: Սա նույն բանն է, եթե պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը հայտարարի, թե վարչապետին վաղուց չի հանդիպել: Հիմա պարզ է՝ ինչու է նման խայտառակ իրավիճակ գրանցվել համավարակի դեմ պայքարում: Մարդիկ լայվերով ու լայքերով են զբաղված եղել ու չեն էլ հանդիպել, որպեսզի քննարկեն ժողովրդի առողջությունը փրկելու ամենակարևոր խնդիրը: Տղաներ, դուք լուրջ փորձանք եք»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=765841600883604&id=333386077462494