Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկելուց հետո 27 կողմ, 82 դեմ ձայների համամասնությամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծի շուրջ ստեղծված իրավիճակին:
Հերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ գիտակցում եք խնդրի լրջությունը եւ համարժեք կարձագանքեք ստեղծված իրավիճակին։
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գոհ է «Լոռի»-ի հետ հանդիպումում իր թիմի ցուցադրած խաղից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի բերած նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշեց, որպես կանոն, նման բան ԱԺ-ում պետք է չլիներ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գայթակղությունը մեծ է անդրադառնալու և արձագանքելու ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներին, սակայն նման գայթակղության ինքը չի տրվի, քանի որ դրա ժամանակը չէ:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև կնքված վարկային համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում է հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլարին համարժեք փոխառու միջոց ստանալ՝ որպես աջակցության վարկ:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցավակցություն է հայտնել գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ։
Հունիսի 3-ին, ժամը 20:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր գյուղի «գերեզմաններ» կոչվող թաղամասում խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից՝ մոտ 6 մ բարձրությունից:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրար միս ուտելու օրեր են։ Ա՜յ, եթե կարողանայինք համաճարակի դեմ պայքարել նույնպիսի պրոֆեսիոնալիզմով ու եռանդով, ինչպես իրար ենք հոշոտում, որքա՜ն լավ կլիներ։ Մեզ մի բուռ հայրենիք ի պահ տված մեր պապերը հիմա գերեզմաններում շուռ են գալիս։ Այս ի՜նչ կատարելապես ենք կործանում ինքներս մեզ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի խոսքով՝ վերջին 4 ամիսների ընթացքում մեծացել է այն քաղաքացիների թիվը, որոնք ունեն պետության աջակցության կարիքը:
Կառավարության նիստում այսօր հաստատվեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի կարգը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարուշ Դավթյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։
Խորհրդարանն այսօր քննարկում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառուների ցանկը մի շարք ոլորտներում ընդլայնելու մասին որոշում կայացվեց:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Կառավարությունը և կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։
Հունիսի 4֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 97 քաղաքացի:
Կառավարության նիստի մեկնարկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով վերջին օրվա կորոնավիրուսի վարակակիրների թվին՝ տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ կրկին գրանցվել է մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվը՝ 697 նոր դեպք, ինչի հետևանքով ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը և դարձել է 11.221:
Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ազգությամբ հայ բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներում ամենատարբեր բնույթի գործարարությամբ են զբաղվել, այդ թվում գուցէ նաև խնդրահարույց։ Հատկանշական է, որ այդ մարդիկ իրենց տարբեր առաջարկություններով, այդ տաս տարիների ընթացքում եկել են Հայաստան, և նրանցից շատերը երջանիկ առիթ են ունեցել նաև նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը ընդունել է նրանց, մասնակցել է Հայաստանում նրանց հիմնած ձեռնարկությունների բացմանը, ուրեմն պետք է իրեն կապել բոլորի բիզնեսների հե՞տ։ Սա ի՞նչ անհեթեթ, մանկամիտ մտածողություն է։
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մեկ օրում մահացել է 6 քաղաքացի, որոնցից ամենաերիտասարդը 44 տարեկան էր, իսկ ամենատարեցը՝ 90 տարեկան։
Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձրու աշխատողներին տրմադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:
ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:
Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ:
Կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրանց ավագ դուստր Մարիամ Փաշինյանի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 573 հազարից: