Բաժիններ՝

Էդվարդ Միլիտոնյանը ցավակցել է Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցավակցություն է հայտնել գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ։

«Մաքսիմ Հովհաննիսյանն Արցախի մշակութային, հասարակական կյանքում մեծ ներդրում ունի և նրա մահն, իսկապես մեծ կորուստ է բոլորիս համար։

2019 թվականին նշեցինք Մաքսիմ Հովհաննիսյանի 85-րդ ամյակը։ Իմ ելույթում խոսեցի նրա կարևոր գործունեության մասին և բարձր գնահատանքի արժանացրի նրա դերը Արցախի հոգևոր, մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև հայ գրականության մեջ»,-  ասված է Էդվարդ Միլիտոնյանի ցավակցական խոսքում։

Կյանքի 86-րդ տարում մահացել է գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930