«Վարակվածների նման աճ չէինք ունենա, եթե հստակորեն պահպանեինք սահմանված կանոնները». Սյունիքի մարզպետարան
«Հարգելի՛ սյունեցիներ
Հերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ գիտակցում եք խնդրի լրջությունը եւ համարժեք կարձագանքեք ստեղծված իրավիճակին։
Ցավով պետք է փաստենք, որ իրավիճակին համարժեք արձագանք չենք տեսնում, եւ բոլորիս գործունեության արդյունքում ունենք հետեւյալ իրավիճակը։
‼️Սյունիքի մարզում այս պահին՝ 103 հաստատված դեպք, որից
❗️Բուժած՝ 60 հոգի,
❗️Հիվանդ՝ 43 հոգի, որից՝
➡️Կապանում՝ 3 հոգի,
➡️Գորիսում՝ 1 հիվանդ,
➡️Սիսիանում՝ 9 հիվանդ,
➡️Մեղրիում՝ 29 հիվանդ,
➡️Գորայքում՝ 1 հիվանդ։
❗️14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ անսիմպտոմ է։
❗️Ինքնամեկուսացած է 338 հոգի։
❗️Ընդ որում՝ միայն վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ենք 23 նոր դեպք։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակվածների նման աճ չէինք ունենա, եթե❗️հստակորեն պահպանեինք սահմանված կանոնները։ Մեր ուսումնասիրությունները, տարբեր բնակավայրերում հանդիպումները, ամենօրյա շրջայցերը փաստում են, որ ոչ միշտ ենք պահպանում անհրաժեշտ կանոնները։
‼️Կրկին հորդորում ենք դրսեւորել ողջամիտ անհանգստություն եւ չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը։
‼️Կրկին խնդրում, հորդորում եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումները, բացառիկ դեպքերում, հոգեհանգսի, հուղարկավորության մասնակցելիս, խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020թ․ հունիսի 3-ի N 110 որշման հավելված N 17- ով սահմանված, ինչպես նաեւ անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»։
ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️Հարգելի՛ սյունեցիներՀերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ…
Gepostet von Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration am Donnerstag, 4. Juni 2020