Հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։
Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ տարբեր տարիներին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ընդհանուր առմամբ անցել են կառուցողական:
Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը քարկոծվել է:
Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց խորհրդարանականներին, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար, որից Կառավարության պարտքը կազմում է 6 մլրդ 835 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է:
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջան երկակի նշանակության ռազմական արտադրանք մատակարարելու համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով՝ ընդհանուրը դառնալով 449 հազար 834:
Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մասնակցում էր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկմանը:
Հունիսի 4-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ:
ԱՄՆ խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը:
Օրեր առաջ հանրությանը հասանելի դարձավ «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը․ հանձնաժողով, որի ստեղծումը կապվում է անցումային արդարադատության այդքան շահարկված թեմայի հետ։
Իզաբելլա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևողական լինելով բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման և մշակման ծրագրի մասին հանրությանը թափանցիկություն ապահավելու գաղափարին, Շուշան Դոյդոյանը և ես պաշտոնական հարցումով դիմեցինք ՀՀ Կառավարությանը։
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 3-ով, ընդհանուր բուժվել է 31 քաղաքացի։
«2019 թվականը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, քանի որ ՀՀ կառավարությունն ի սկզբանե նախատեսվածից 104 մլն դրամ ավելի հարկային եկամուտներ է գեներացրել, ընդ որում, այդ գումարներից 62 մլրդ դրամը դարձավ պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 մլրդ դրամի չափով վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը»,- ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 596 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11817-ի:
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում իրականացվող «արշավին»:
Հունիսի 4-ին, ժամը 23:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ․ կա տուժած։
Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց:
Երեխան իհարկե ձևական այդ պահին ենթարկվելու նշաններ է ցույց տալիս, բայց հետո իհարկե չի հետևում հրահանգին:
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ռեստորանային համալիրը մի ողջ երկրի ղեկավարի ԿՈՉ է անում, շեշտում եմ ռեստորանային համալիրն է արդեն վարչապետին Կոչ անում ուշադրություն` «ապատեղեկատվություն չտարածել» և «չխեղաթյուրել ռեստորանի բարի համբավը»:
Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը՝ ուղիղ. հեռավար կերպով մասնակցում է նաև Փաշինյանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 702 հազարից:
Հունիսի 4-ին, ժամը 21:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: