
Որակապես լավ խաղ էր. Վարդան Մինասյան

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գոհ է «Լոռի»-ի հետ հանդիպումում իր թիմի ցուցադրած խաղից:
«Սա մեր երրորդ խաղն էր մրցաշրջանի վերսկսվելուց հետո, և ես կարող եմ ասել, որ լավագույնն էր: Սակայն գրոհների ընթացքում չէր ստացվում վերջին հարվածը: Որակապես սա «Արարատ-Արմենիա» գուցե լավագույն խաղն էր»,- ասել է Մինասյանը:
Խոսելով «Լոռի»-ի հետ հանդիպումներում իր թիմի ցուցադրած խաղի մասին՝ Մինասյանը շեշտել է, որ նախորդ խաղերում «Արարատ-Արմենիա»-ն այդքան էլ լավ չէր խաղում, բայց 20-րդ տուրի խաղում գերազանցել է մրցակցին ամեն ինչում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 20-րդ տուրը մեկնարկեց «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպմամբ: Թեպետ երկու թիմերը հաշվի մեջ փոփոխություններ գրանցելու մի շարք հնարավորություններ ունեին, սակայն այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: