Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածներից ամենաերիտասարդը եղել է 44, ամենատարեցը՝ 90 տարեկան
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մեկ օրում մահացել է 6 քաղաքացի, որոնցից ամենաերիտասարդը 44 տարեկան էր, իսկ ամենատարեցը՝ 90 տարեկան։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահացած պացիենտները եղել են 90, 80 տարեկան տղամարդիկ և 44, 80, 79, 66 տարեկան կանայք։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշում են նախարարությունից։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է։