Պանրային նախուտեստ՝ տոնական սեղանի համար
Բաղադրիչներ
1. Պանիր
2. Սխտոր
3. Մայոնեզ
4. Ձիթապտուղներ
5. Նուշ
6. Սամիթ
Պատրաստման եղանակը
1. Պանիրը (ցանկացած տեսակի) անցկացնել քերիչով և ավելացնել ճզմած սխտորը:
2. Այնուհետև զանգվածին մի փոքր մայոնեզ ավելացնել, լավ խառնել:
3. Ձիթապտուղներից յուրաքանչյուրի մեջ նուշ դնել:
4. Ստացված զանգվածից գնդեր ձևավորել, կենտրոնում դնել ձիթապտուղ, փակել:
5. Պատրաստի գնդիկները պատել կտրատված սամիթով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը