Հայտնի է՝ երբ կբացվի Թաիլանդը զբոսաշրջիկների համար
Թաիլանդի կառավարությունը հայտարարել է զբոսաշրջության վերսկսման հնարավոր ժամկետի մասին: Այս մասին հաղորդել է The Thaiger-ը:
Թաիլանդը կարող է լիովին բացվել զբոսաշրջիկների համար հուլիսի 1-ից: Թաիլանդը մտադիր է ամռան կեսին հանել բիզնեսի և զբոսաշրջության համար բոլոր սահմանափակումները:
Մինչև հուլիսի 1-ը Թաիլանդը պետք է վերացնի արտակարգ դրությունը և պարետային ժամը: Այլ սահմանափակումները՝ ներառյալ ներքին և միջազգային գործուղումները, աստիճանաբար կթուլանան:
Պարտադիր դիմակներ կրելը և սոցիալական հեռավորությունը կմնան պարտադիր նույնիսկ երկիր այցելած զբոսաշրջիկների համար:
Մայիսի 29-ի դրությամբ Թաիլանդում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3.076 մարդ, վերջին օրվա ընթացքում գրանցվել է 11 դեպք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը