Պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Գ. Ա.-ն իր որդուն Հ. Ա.-ին նշված տեղամասում` իրենց պատկանող բանջարանոցում, հայտնաբերել է ծառից պոլիէթիլենով կախված վիճակում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել է Նոր Կալեդոնիայի՝Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվեն սեպտեմբերի 6-ից տեղափոխել հոկտեմբերի 4-ին՝ տեխնիկական բարդությունների պատճառով, որոնք ծագել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ այսօր երեկոյան ուղիղ եթերում հանդես է գալու «Ստի վերջը 7» տեսաուղերձով:
Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։
«Արցախէներգո» ՓԲԸ-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրել 45 հատ «WT 3656» ապրանքանիշի հեռահար ինֆրակարմիր ջերմաչափ:
Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:
Մայիսի 30-ին, ժամը 07:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
«Մեր «կարգին» քաղաքապետի արտակարգ հանգիստ դրության ռեժիմը մի հարցով խախտեմ։ Գիտեմ, որ ձեր թիմի մի քանի տափակ հումորիստներ իրանց արևին ձեռ էին առնում Թիֆլիսի քաղաքապետարանին, թե քաղաքի փողոցներում ախտահանում են անում։ Կյանքը ցույց տվեց, որ էդ հումոր անողները ոչ միայն տափակ են, այլև լիակատար ապուշ։ Նման միջոցառումների շնորհիվ վրացիները հաղթահարել են համաճարակը ու մեր առողջապահության նախարարին էլ իր անհոդաբաշխ մի այլ նմանատիպ «հայտարարության» համար Վրաստանում ով չի ալարում, մի հատ վրով անցնումա։
Մայիսի 30-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկից վիճաբանության ձայներ են լսվում, քաղաքացին սպառնում է ցած նետվել պատուհանից։
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։
Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 57081 թեստավորում:
Այսօր մամուլում տարածվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հոր մահվան մասին լուրը:
Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այսօր, ժամը 10-ից ընթանում է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը նախագահ է ընտրելու Արթուր Վանեցյանին: Համագումարն ընթանում է էքստրեմալ պայմաններում՝ բացօթյա և անվտանգության կանոնների պահպանմամբ: Hraparak.am-ի տեղեկություններով, մասնակցում է մոտ 100 մարդ:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 35 հազարից:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի Սկյուտար շրջանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է մեջլիսում (խորհրդարան)։ Փայլանը թեմայի վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված հարցադիմում է հանձնել խորհրդարանի ղեկավարությանը։
Մայիսի 29-ին, ժամը 17:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախուրյան գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոմպրոմիսի գնաց՝ դեմ խաղացողներին բերեց իր դաշտ, չնայած նաեւ իր տակ «դետոնատոր» դրեց Սամվել Բաբայանով։ «Նախագահի վրա մահափորձի» անցյալ ունեցող ԱԱԽ քարտուղար կունենա Արցախը։
Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ հարցերին պատասխանել են, թե այն ծագել է Ալեն Սիմոնյանի եւ Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։ Դրանից վրդովված իշխանականները «դաստիարակել» են Մարուքյանին։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացել է ԱԺ Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը։ Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։
Արցախում նոր իշխանության ձեւավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձեւավորվում, որի առաջնորդն այս պահին Արթուր Օսիպյանն է, ով հայտնի դարձավ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ, ավտոերթեր կազմակերպելով։
Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է․ մի քանի օր է՝ բոլորն իրար զգուշացնում են` մաքրեք ֆեյսբուքյան մեսիջները, փոխեք գաղտնաբառը, իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում։
Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա․ նկատեցի՞ք՝ նախորդ բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: