Բաժիններ՝

ՀՀ հիվանդանոցները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով․ Հայկ Անտոնյան

Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ու դրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխան անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։

Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը։ «Վստահեք մեզ, մենք ջանք չենք խնայելու ձեր հարազատների առողջության համար պայքարելու համար»,- ասաց Անտոնյանը։

Նա հավելեց, որ մեծահասակաների մոտ, ովքեր կյանքի ընթացքում ձեռք են բերել քրոնիկական հիվանդություններ, կորոնավիրուսն ընթանում է առանձնահատուկ բարդությամբ։ «Պետք է զգոն լինել, որպեսզի այնպես չստացվի, որ բժիշկներն անգամ մեծ անձնակազմով չկարողանան փրկել նրանց կյանքերը։ Պետք է պահպանել բոլոր կանոնները։ Խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, հետևեք բոլոր կանոններին»,- նշեց Անտոնյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս