Բաժիններ՝

Տղամարդը «Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ

Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ:

Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6 պայթուցիչ:
Նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ իրականում կրակոցներ են հնչել։ Դրանք արձակել էր 42-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն։ Նա ոստիկաններին է ներկայացրել գործարանային համարով «ՍԿՍ» որսորդական ակոսափող հրացանը:

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս