Բաժիններ՝

«Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է վրացական կողմի առաջարկած օգնությունը ընդունելը, ասաց․

«Մենք առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ, ընդ որում՝ վարչապետից մինչև մասնագետներ, և այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում, Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և մեզ շատ ջերմացնում է նման պատրաստակամությունը։ Եթե նման անհրաժեշտություն ծագի, մենք բնականաբար․․․ կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի։ Ինչպես բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք անել, որ աջակցության կարիք չունենանք, չնայած՝ ասում եմ, որ մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար իրար օգնելու, և ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրկարագի հարց են, դա ընդհանուր սպառնալիք է, և մենք մեր հարևանների հետ՝ և՛ Վրաստանի հետ, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս