Բաժիններ՝

27-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին

Մայիսի 8-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցի քարի արտադրամասում կրակոցներ էին հնչել։ Մի երիտասարդ ինքնաձիգով մտել էր արտադրամաս ու կրակոցներ արձակել 50-ամյա մի տղամարդու ուղղությամբ։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։

Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտներն ու պարկուճներն առգրավվել և ուղարկվել էին փորձաքննության։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության և այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, անցան համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը։

Հետևողական աշխատանքի արդյունքում նրանք պարզեցին կրակոցներ արձակած անձի ինքնությունը և անցան նրան հայտնաբերելու միջոցառումներին։ Մայիսի 13-ին Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ կասկածվողը Արարատ քաղաքում է։ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։ Նույն օրը խուզարկվեց նրա վարած «Մերսեդեսը»։

Հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի երկու փամփուշտով։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս