Բաժիններ՝

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ֆինանսապես կօգնի ազգային ֆեդերացիաներին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ֆինանսական աջակցություն կցուցաբերի ազգային ֆեդերացիաներին: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Միջազգային ֆեդերացիան ազգային ֆեդերացիաներին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար ընդհանուր առմամբ կտրամադրի կես միլիոն դոլար: IWF մոտ 130 երկրից հայտեր է ստացել:

Կորոնավիրուսի պանդեմայի պատճառով հետաձգվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար Մոսկվայում: Ըստ նախնական տեղեկությունների այն կկայանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն մրցավայրը դեռևս հստակեցված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս