«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ:

Բայց սա խնդրի մի մասն է, իսկ խնդրի մյուս մասն այն է, որ ի պատասխան այն հարցի, թե հանրապետականները մտահոգ են, որ Լավրովի հայտարարության նման հայտարարություն կարող են անել նաեւ մյուս համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Փաշինյանը «պաշտպանվեց» ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի վերջին հայտարարությամբ ու բառացի նշեց, թե Լավրովի գնահատականները «օգտակար չեն»:

Էս ի՞նչ օրի ենք հասել, ժողովուրդ ջան: Փաստորեն, Հայաստանի ռամավարական դաշնակից երկրի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հերքելու համար Փաշինյանը օգտվում է ԱՄՆ պետքարտուղարական պաշտոնյաների օժանդակությունից:

Նիկոլ, իսկ կարո՞ղ է մի օր էլ հայտարարես, թե Ռուսատանի դեմ սանկցիաները արդարացված են:

Հերիք է արևմտյան տարբեր շրջանակներին դուր գալու համար հավածես հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին;

Հ.Գ. Նիկոլ, ո՞ւր ես քիթդ խոթում աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Ծանր է, կգցես ոտքիդ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=691377714996660&id=333386077462494

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031