
Մբապեն չի ցանկանում միանալ «Ռեալ»-ին

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում ամռանը միանալ «Ռեալ»-ին: Այս մասին գրում է AS-ը:
21-ամյա Մբապեն նման որոշում է կայացրել կապված կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում առաջացած ֆինանսական վիճակի պատճառով: Մբապեն ՊՍԺ-ում կմնա ևս մեկ մրցաշրջան: Հարձակվողի պայմանագիրը փարիզյան ակումբի հետլրանում է 2022 թվականին: