Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությանը, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ:
Ուզբեկստանի Սիրդարինսկի շրջանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է վեցի:
«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է։ Այդ մասին հայտարարել է հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը։
Խուսափում է օգտագործել «Արցախ» անվանումը երկրի ներսում, իսկ դրսում ընդհանրապես չի օգտագործում, ըստ երևույթին շուտով կլսենք նաև «Խանքենդի» անվանումը։
Համացանցում քննարկվում է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 8 ակումբներ դեմ են առաջնության վերսկսմանը:
Պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունները միշտ գնահատել եք փայլուն, հիմա՞ էլ եք այդպես կարծում՝ հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունները՝ ինչպես Արցախի հարցի, այնպես էլ՝ գազի գնի և ռուսական ընկերությունների մասով քրեական գործերի հետ կապված, նա ասաց.
ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև մայիսի 13-ին ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով
Վարչապետը հայտարարել էր, թե հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե է վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար։ Ըստ Գլխավոր Դատախազության՝ 2018-ի և 2019-ի տարեկան հաղորդումների՝ բոլոր հանցագործությունների գծով վերականգնված գումարը 40 մլրդ դրամ է, միայն կոռուպցիոն հանցագործությունների գծով՝ 5 մլրդ դրամ: ԱԱԾ-ն էլ հայտարարել է, որ կոռուպցիոն հանցագործությունների գծով 26 մլրդ է վերականգնել: Լրագրողներից մեկը այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ վարչապետին հարցեր էր ուղղել, թե ինչո՞վ են պայմանավորված այս հակասությունները, և որքա՞ն է վերականգնված գումարի իրական թիվը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Նաև նշել էր, թե մյուս կողմից՝ իրենք չեն կարող երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման իրենց օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացավ, երբ հնչեց 168.am-ի՝ իրեն ուղղված հարցը, ԿԳՄՍ նախարարության կողմից 26 տարին լրացած ասպիրանտներին ուսումն ավարտել չթույլատրելու մասին: Հարցը, իհարկե, ամբողջությամբ չհնչեց, վարչապետն ընդհատեց, երբ լսեց հարցում ներառված Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշման մասին հատվածը։
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ, այլ կերպ ասած՝ ժանտախտի ժամանակ վրեժի մասին, և ահա առաջին «ծիծեռնակները»…
«Եթե այս հարցին կեսկատակ վերաբերվենք, կարող ենք ասել հետևյալը, Մարկ Տվենի հայտնի պատմությամբ՝ պետական կառավարման համակարգում կեսը դիմադրում է: Չգիտեմ՝ այդ անեկդոտը լսե՞լ եք, թե՞ ոչ, երբ Մարկ Տվենը գրում է, որ պաշտոնյաների կեսը կաշառակեր են, նրան դատի են տալիս, և դատարանը պարտավորեցնում է, որ նա պետք է հերքի, որից հետո նա հերքում է գրում»,- այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գլխավոր դատախազը դասվո՞ւմ է պետական համակարգում դիմադրողների շարքին:
Երկամսյա դադարից հետո վերսկսվում է Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը` Բունդեսլիգան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռ շուտ է հետևություններ անել և պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կարանտինի պահպանման և միջոցառումների իրականացման համար պատասխանատուները տապալել են իրենց տրված առաջադրանքը:
168.am-ը վարչապետի այսօրվա հրավիրած առցանց ասուլիսին ուղղել էր հարց՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության և ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Մեր հարցը և վարչապետի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է հարիր բռնության խոսքի դեմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող իշխող քաղաքական ուժին՝ ի դեմս վարչապետի, հանդես գալ նմանատիպ արտահայտություններով՝ «փռել ասֆալտին», «ծեփել պատերին», «սամասուդ անել», «ցխել», հաճախ նաև արդարացնել բռնության խոսքն ու բուն բռնությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, թե նշված արտահայտություններից ոչ բոլորն է ինքը կիրառել.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչքան վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը համավարակի շրջանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում, ասաց, որ այժմ ինչ թիվ էլ հայտարարվի, պայմանական է:
Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Մայիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
168.am-ի հարցին՝ արդյոք ընդերքը քանդել-ծախելու մասին չի՞ խոսում այն փաստը, որ անցած տարի արդյունաբերության ճյուղերից ամենաբարձր աճն արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ գրեթե 24%, նույնը տեղի է ունենում այս տարվա սկզբին՝ հունվար-փետրվարին հանքարդյունաբերության աճը կազմել է շուրջ 37%, նույնիսկ մարտին, երբ Հայաստանի տնտեսությունը գրեթե կանգնած էր, հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է գրեթե 12% աճ, իսկ եռամսյակի ցուցանիշը 27% է, այն դեպքում, երբ մշակող արդյունաբերությունը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 3,8%-ով, Փաշինյանն արաձագանքեց ասուլիսի սկզբում ներկայացրած փաստերից մեկի մասին հիշեցնելով:
«Էս ամբողջ պատմությունը նրա մասին ա, որ մենք ծնողներին կոչ ենք անում և ուզում ենք համակարգ ստեղծենք, որպեսզի ծնողները իրազեկված լինեն և ուշադիր լինեն և հաղորդակցություն ունենան իրանց երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն՝ նախ երեխաները ճանաչեն էդ դեպքերը, երկրորդ՝ իրենց ծնողներին ասեն դրանց մասին, ծնողներն էլ իմանան, որ իրանք որոշակի հաղորդակցություն ունենան, որպեսզի փակ չմնա էդ թեման:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանելով Ալիևի պահվածքի մասին վերջերս տված «կոնստրուկտիվ» գնահատականի հարցին, Փաշինյանը ոչ միայն վերահաստատեց Ադրբեջանի նախագահին տված գնահատականը, այլև չդիմացավ էժան գայթակղությանը Արցախի հարցով մեր մտահոգված և փաստարկված քննադատությունը նույնականացնել եւ զուգահեռացնել Ադրբեջանի քննադատության հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը:
168.am-ը հայ իրանական հարաբերությունների վերաբերյալ հարց էր ուղղել վարչապետին՝ նշելով, որ վերլուծական շրջանակները մտահոգություն են հայտնում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի շուրջ: Մասնավորապես, հիշեցրել էինք, որ տարեսկզբին գեներալ Սոլեյմանիի սպանության հետ կապված՝ կառավարությունը մեր հարաբերություններին անհամարժեք արձագանք դրսևորեց: Իսկ հարևան երկրում տեղի ունեցած վերջին ողբերգության առիթով, երբ զորավարժություններին զոհվեց 19 մարդ, անգամ ԱՄՆ-ն է ցավակցություն հայտնել, բայց ոչ՝ Հայաստանը: Ի՞նչ վիճակում են այսօր հայ-իրանական հարաբերությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում կրկին ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցությունն ընթանում է որևէ փաստաթղթի շուրջ, արդյոք դա փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծում ենթադրող փաստաթուղթ է: Փախարենը՝ վարչապետը կրկին շեշտեց, որ իրենց բանակցային սեղանի շուրջ կաշկանդել հնարավոր չի լինի:
Մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:
«2019 թվականին քննված քրեական գործերով, պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10,2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018 թվականի համեմատ՝ ավելի է 45,7 տոկոսով»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը՝ ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը:
Արդեն 39 օր հայրենիք վերադառնալ չենք կարողանում, արգելափակման մեջ ենք Վերին Լարս անցակետի վրացական հատվածից ռուս-վրացական սահմանի չեզոք գոտի տարան, հիմա ՌԴ անցակետից 2 կմ հեռավորության վրա ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում: