Բաժիններ՝

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կհանվի մայիսի 22-ից հետո

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է մայիսի 22-ին, չի երկարաձգվի:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշում ենք կայացրել, որ չենք դիմի նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,-կառավարության նիստում հայտնել է վարչապետը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ բոլոր սահմանափակումները կհանվեն:

Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 22-ն է: Երկրում վարակի բռնկումից ի վեր արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031