«2019թ. նման հանդիպում չեմ ունեցել, 2018թ. կարող է մեկ-երկու հանդիպում ունեցած լինեմ». Փաշինյանը՝ սորոսականների հետ փակ հանդիպումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն լուրերը, որ ինքը փակ հանդիպում է ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի ներկայացուցիչների հետ:
«Ես փակ հանդիպումներ սովորաբար չեմ ունենում, առավել ևս` հասարակական կազմակերպությունների հետ, իմ բոլոր շփումների մասին հաղորդագրություններ եղել են, ամեն դեպքում պետք է որ եղած լինի: Նախ՝ կոնկրետ «Բայց հասարակության» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ես առանձին հանդիպում չեմ ունեցել, այլ ունեցել ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում:

Բայց եթե չեմ սխալվում, 2019  թվականին նման հանդիպում չեմ ունեցել, 2018 թվականին կարող է մեկ-երկու հանդիպում ունեցած լինեմ: Այնպես որ` այդ դավադրությունների տոնայնությունը եկեք թողեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031