
Այս պահին Մոսկվայից Երևան է վերադառնում 232 քաղաքացի. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երեւան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երեւան։
Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։
Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող եւ դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։
Առաջիկայում կազմակերպվելու է նաեւ զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը»։