
Երգի պրեմիերա. Սևակ Խանաղյանը հրապարակել է «Բոց» (Пламя) ստեղծագործությունը
Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը, որը հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց ուկրաինական «X ֆակտոր» նախագծից հետո, երաժշտասերներին է ներկայացրել «Բոց» (Пламя) երգը:
Երգի երաժշտության հեղինակը Սամվել Վարդանյանն է, խոսքերը գրել են Էրիկ Կիրակոսյանն ու Ռուստամի Ֆարիդունը, գործիքավորումն իրականացրել է Ալեքսեյ Վարդանյանը: Երգը հասանելի է համացանցում:
Շաբաթներ առաջ Սևակը ներկայացրել էր նաև «Жди меня там» ստեղծագործության հոլովակը, որն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում: