Բաժիններ՝

Անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պոկել պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի

Մայիսի 11-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել: Օրը ցերեկով ինչ-որ մեկը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պոկել պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Դեպքից ժամեր անց կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց: Վնասի չափը մոտ 250.000 դրամի էր:

Օպերատիվ խումբը մեկնեց Տիգրան Մեծի պողոտա: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ: Կողոպուտը շքամուտքի մոտ էր եղել` ժամը 11-ի սահմաններում: Կինը կողոպտչին թիկունքից էր միայն տեսել:

Տուժողի հետ զրույցից ոստիկաններն արդեն մոտավոր պատկերացրին, թե կասկածյալն ինչ տարիքի է, ինչ կազմվածքի: Սակայն տղամարդու արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն է, հայտնաբերել նրան:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզներն անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, և հետևողական աշխատանքի շնորհիվ կասկածյալը հաջորդ օրն իսկ հայտնաբերվեց:

Իրավապահները տեղեկություններ ստացան, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Տիգրան Մեծի պողոտայի 34-ամյա մի բնակիչ:

Մայիսի 12-ին կասկածվողը Ջրաշենի 1-ին փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:Հանգամանքները պարզվում են:Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի  առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս