
Գեղարքունիքում վերջին երկու օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք․ Գնել Սանոսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվելու դեպքերին։ Սանոսյանը գրել է․
«Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան և Մարտունի (քաղաք) համայնքներում։
Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների՝ կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման և մեկուսացման գործընթացը»։