Նման անպատասխանատու, ոչ արհեստավարժ մոտեցման հետևանքները կարող են լինել աղետալի, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է կառավարությունը

COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի հարցում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներն ակնհայտորեն տապալված են՝ պայմանավորված ապաշնորհ կառավարմամբ:

Հայտարարված արտակարգ դրության իրավական գործիքները կիրառվել են և կիրառվում են թերի, ժամանակավրեպ, առանց համապարփակ բժշկական, տնտեսագիտական և իրավական վերլուծությունների, ինչի մասին են վկայում ինքնամեկուսացման, ազատ տեղաշարժի իրավունքների անիմաստ և չիրականացված սահմանափակումները, սոցիալ- տնտեսական օրեցօր վատթարացող իրավիճակը, բժշկական միջոցառումների անարդյունավետությունը (անկախ բուժաշխատողների ազնիվ ու ազգանվեր աշխատանքից), ինչը փաստում է վարակակիրների թվի աճն, առողջացածների մոտ հիվանդության կրկնությունը, մահվան դեպքերի աճը:

Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մանրամասն կներկայացնի փաստեր, որոնք հերթական անգամ կապացուցեն կառավարության անփույթ, անպատասխանատու և անլուրջ գործելաոճն ինչպես մինչև Արտակարգ դրություն հայտարարելն, այնպես էլ դրանից հետո:

Մինչ այդ արձանագրենք, որ կառավարության համառ դժկամությունը կամ պարզապես անկարողությունն իրականացնելու արդյունավետ միջոցառումներ՝ ոլորտների արհեստավարժ մասնագետների օգնությամբ, վկայում է այն մասին, որ մարդկանց պաշտպանությունը համավարակից թողնվել է մարդկանց հույսին, պարզ ասած, կառավարությունը որդեգրել է Օստապ Բենդերի կողմից հնչեցված «Спасение утопающих, это дело рук самих утопающих» սկզբունքը:

Նման անպատասխանատու, ոչ արհեստավարժ մոտեցման հետևանքները կարող են լինել աղետալի, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է կառավարությունը»:

Հայտարարություն Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի հարցում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներն…

Gepostet von COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ am Montag, 4. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս