
Տաք բուտերբրոդի լավագույն տարբերակը

Բաղադրիչներ
1. Բատոն – 1 հատ
2. Պանիր – 100 գ
3. Կարագ – 100 գ
4. Սխտոր- 3 պճեղ
5. Մաղադանոս – 1 փունջ
Պատրաստման եղանակը
1. Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած սխտորը և մաղադանոսը: Ավելացնել փափուկ կարագը, խառնել:
2. Բատոնի վրա բացվածքներ անել և լցնել միջուկը:
3. Հացը փաթաթել փայլաթիթեղով և եփել 20 րոպե, 200 աստիճան ջեռոցում: Այնուհետև բացել փայլաթիթեղը և եփել ևս 5 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը