Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վաղը՝ ապրիլի 28-ին, կայանալու է Երևանի ավագանու հերթական նիստը: Օրակարգում է մի շարք կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություն տալու հարցը:
Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը կքննարկվի վաղը գումարվելիք արտահերթ նիստում:
168.am-ը գրել էր, որ մի շարք տնտեսվարողներ, որոնք, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չունեն եկամուտ, բայց ստիպված են վճարել հարկեր, վարձակալած տարածքների վճարներ և այլն: Հարցը հատկապես խնդրահարույց է փոքր և միջին բիզնեսի համար:
Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
168.am-ի տեղեկություններով, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանն այս պահին Երևանում է: Նա մասնակցում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
Ապրիլի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, վեց քարաթափման, երկու սողանքի, մեկ առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի երեքական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, չորս ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային կանչ. տուժել է 56 մարդ:
Կառավարության տնտեսական աջակցության 3-րդ ծրագրի համար 1200 դիմում կա. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: Նրա խոսքով՝ այդքանից արդեն հաստատվել է 461-ը՝ 5.2 մլրդ արժեքով: Մոտ 500 հայտ էլ դեռ ընթացքի մեջ է: Այս ծրագրով աջակցություն կստանան այն ՓՄՁ-ները, որոնց 2019-ի շրջանառությունը կազմել է 24-500 մլն դրամ: Նախարարի տեղակալը տեղեկացրեց նաև, որ 3-րդ ծրագրի պայմանները, կախված ստացված դիմումներից, փոփոխվել են: Ի սկզբանե յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է ավելի պակաս լիներ, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, շահառու ոլորտները ևս ավելացել են:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նույնպեսմիացավ կորոնավիրուսի դեմ պայքարին:
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի արագ անկման պարագայում հնարավոր կլինի կարանտինից դուրս գալու առաջին փուլից անցում կատարել միանգամից երրորդին և չորրորդին:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ապրիլի 16-ից ծառայության շրջանային ստորաբաժանումները հանրապետության տարածքում տեղակայել են 3 շրջիկ ախտահանման հենակետեր:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետությանն առաջարկում է Հայաստանում ապրող 500 հազար ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել 100 հազար դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է վարակի բռնկման էպիկենտրոն, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 198-ով՝ դառնալով 87 հազար 147:
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Այսօր հնարավոր է՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթ կատարվի։ Սա նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադում։
Middle East Airlines ավիաընկերությունը մայիսի 4-ին իրականացնելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ։
Ապրիլի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան-Բաղանիս գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Սկանիա» բեռնատարի։
Ավաղ, կասկած չունեմ, որ մոտ ապագայում «a la Լավրով» հայտարարություններ կլսենք նաեւ Արեւմուտքից: Ու ի՞նչ ես անելու այդ ժամանակ, Նիկոլ։ Հերթական հոդվա՞ծն ես գրելու, այս անգամ այն մասին, թե ընդդիմությունն հիմա էլ ԱՄՆ-ԵՄ զույգից է՞ «անսպասելի օգնություն ստանում» (մեջբերումս քո հոդվածից է)։ Թե՞ քեզ սպասարկող ֆեյքերով հերթական տխմարագույն տեսանյութը կպատվիրես «Թրամփը Նիկոլից վրեժ է լուծում իր կնոջը բարեւելու համար»։ Կամ էլ «Մակրոնը ուրացավ Նիկոլի պաչի՞կը»։
«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է 27 ՀՀ քաղաքացի։ Նրանք չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու շուրջ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։
«Արցախ» հայրենակցական Հ/Կ նախագահ Վարուժան Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, որում ասված է.
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որը 2020 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշման երկու ամսով կալանավորվեց, մեղադրվում է կաշառք տալու համար: Առուստամյանին առաջադրված մեղադրանքի մասին որոշ մանրամասներ, առանց փաստերին անդրադառնալու և նախաքննության գաղտնիությունը խաթարելու, 168.am-ին հայտնեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:
Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում:
Սիրիայի հակաօդային պաշտպանության հաշվարկները ետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները:
Նոր կորոնավիրուսի համաճարակը բավականին մեծ վնասներ է պատճառում և դեռևս կպատճառի Հայաստանի տնտեսությանը:
Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: