
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մարզում ընդհանուրն ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է Սանոսյանը։