Միքայել Մարգարյանը, որին երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել կառավարության շենքի մոտ, երբ նա իր տան հոսանքի և գազի մատակարարումը դադարեցնելու դեմ բողոքում էր, այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց, թե այսօրվա իրադարձությունները խեղկատակության են վերածվում, քանի որ առաջնային խնդիրները թողած՝ և՛ ոստիկանությունը, և՛ կառավարությունը զբաղվում են «տեռորով և տեռորի են ենթարկում ժողովրդին»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն այսօր անդրադառնալով Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են որոշել ԱԺ ներկայացնել նախագիծ, որը մեծացնում է Կառավարության լիազորությունները՝ մինչև անսահման ծախսեր կատարելու, և սահմանափակում ԱԺ-ում այդ հարցը քննարկելու հնարավորությունը:
Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել մի նախագիծ, որով առաջարկվում է, որ մինչև տարեվերջ խորհրդարանից թույլատվություն այլևս չստանան բյուջեում իրականացվելիք ցանկացած շարժի համար:
«Համակարգչային սարքավորումների հավաքագրման և ըստ մարզերի բախշման նախաձեռնություն ունեինք։ Դրանք հավաքագրել և տրամադրել ենք մարզերին, փորձել ենք համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ։ Երբ հավաքագրել էինք սարքերի պահանջը, խոսում էինք շուրջ 24․000 սարքերի պահանջի մասին, որ ստացվել էին բոլոր մարզերից»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած՝ «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում անցյալ տարի նախագահական նստավայրում անցկացվեց հայկական ռոմանսի երեկո:
Մի խումբ քաղաքացիներ, ովքեր, արդեն երկու օր է՝ չունեն հոսանք և բնական գազ, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը: Կառավարության շենքի դիմաց հսկողություն իրականացնող ոստիկանները, որոնց խոսքով՝ քաղաքացիների՝ կառավարության դիմաց գալը դիտվում է՝ որպես հավաք, քաղաքացիների նկատմամբ վարչական տույժեր կազմեցին՝ ոչ հրատապ պատճառներով տներից դուրս գալու համար:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 6 հազար 411-ով: Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի 83 ռեգիոնում:
«Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմալացման։ Մենք հիմա մտածում ենք, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն սահմանի»:
Կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Կառավարությանը հնարավորություն տալ բյուջետային ծախսերի անսահմանափակ փոփոխություններ իրականացնել:
Վարչապետն ընդգծեց՝ վերահաս ճգնաժամից խուսափել ենք, որովհետև էներգետիկ ցանցերն այս վճարումներով փակել են մատակարարների առաջ իրենց ունեցած պարտքը․ «Եթե այդ էներգետիկ համակարգի աշխատողներն աշխատավարձ չստանան, էլի մեկ սոցիալապես անապահով խումբ է, չէ՞, ձևավորվելու, որին նորից կառավարությունը պետք է օգնի։ Հետևաբար՝ այս ձևով կառավարությունը կամ ՀԾԿՀ-ն լուծել է նաև այդ սեգմենտի հարցը, լուծել է նաև նպաստառուների հարցը, որ այդ էներգետիկ համակարգը հարկեր վճարի, և մենք կարողանանք այդ նպաստառուների նպաստները վճարել»։
«Այս թեման հասունացել էր երկար ժամանակ, բայց մինչև վերջին պահը հույս կար, որ ողջախոհությունը կհաղթի և գործընթացները կմնան տրամաբանության մեջ։ Այսօր արդեն ակնհայտ սուտ տեղեկատվությամբ փորձ է արվում հերթական անգամ մանիպուլացնել հասարակությանը, այն էլ վարչական լծակների կիրառմամբ։
Այս տարի դպրոցներում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվի, իսկ բուհեր ընդունվելու համար դիմորդը ոչ թե մի քանի պարտադիր քննություն կհանձնի, այլ ընդամենը մեկը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Շահեն Մկրտչյանի ընտանիքին:
Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:
Ապրիլի 28-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա:
Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է փոփոխել և լրացնել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեղադրելով Չինաստանին կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվոuթյունը թաքցնելու համար, չի բացառում վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանը կարողանում է օգտվել ֆորսմաժորային իրավիճակի հնարավորություններից, և միջազգային իրավունքի պրակտիկայում անհաղթահարելի ուժը Պետությունը միջազգային պարտավորություններից ազատող հանգամանք է, այսինքն՝ Հայաստանը կարող է օգտվել այդ հնարավորությունից՝ ՀՀ արտաքին պարտքի տարեկան սպասարկման ծավալը մեկ տարով նետել հետ:
Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։
Հաստատել «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-101-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Դավադրությունների տեսության հեղինակներն այժմ էլ հերթական դավադրությունը հյուսում են ձեր վկայակոչած թեմայով: Սա է իրականությունը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը ժամանակավոր կառավարիչներ է նշանակել չորս բանկի՝ «Amrahbank»-ի, «NBC Bank»-ի, «Ata Bank»-ի և «AGBank»-ի համար:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ ապրիլի 28-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Երևանի ավագանին այսօր քննարկում էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին հարցը: Ավագանին փոփոխությունը հաստատեց: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետին հարցրեց՝ ի՞նչ եղան այն 100 ավտոբուսները, որոնց համար պետք է մրցույթ հայտարարվեր:
«Երբ Կառավարությունը հայտարարում է, որ 2020 թվականի բյուջեով դրված 4.9 տոկոս աճի փոխարեն՝ այս տարի կանխատեսում է -2 տոկոս անկում, արդյո՞ք սա չի նշանակում, որ մի քանի ամիս հետո նորից գալու եք Ազգային ժողով և բարձրացնեք դեֆիցիտի և թվերը ճշգրտելու խնդիրները»:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում։
«Երբ առաջացավ այս ճգնաժամային իրավիճակը, ակնհայտ էր, որ բազմաթիվ մարդիկ իրենց սոցիալական և ճգնաժամային վիճակի բերումով չեն կարողանալու վճարել կոմունալ վճարները։ Մենք դեռ մարտին, արտակարգ դրություն մտցնելու հարցի քննարկման համատեքստում, հայտարարել ենք, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու։ Ընդ որում՝ երբ այդ ժամանակ այդ հայտարարությունն անում էինք, հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի»:
ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 28-ի N 10 որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 14-ի N 5 որոշման մեջ:
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը: