Բաժիններ՝

Կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

Middle East Airlines ավիաընկերությունը մայիսի 4-ին իրականացնելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն ինչից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից:

Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել [email protected] էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հիշեցնում, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:

Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 «թեժ գծի» հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս