
ԼՀԿ-ն առաջարկում է Հայաստանում ապրող 500 հազար ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել 100 հազար դրամ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետությանն առաջարկում է Հայաստանում ապրող 500 հազար ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել 100 հազար դրամ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Միջազգային հանրությունը, տարբեր առաջադեմ երկրներ արդեն գնացել են այս ճանապարհով։ Մենք առաջարկում ենք 100 մլրդ դրամ առանձնացնել մայիս ամսվա համար և այդ գումարից 500 հազար ընտանիքի աջակցություն տրամադրել 100 000-ական դրամի չափով, նաև հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուներին»,- ասաց Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարը նշեց, որ աջակցություն պետք չէ տրամադրել պետական սեկտորի և հանրային ծառայությունների բնագավառի աշխատողներին։