«Մենք բաց թողած հնարավորություն ենք ունեցել, մարտի 1-12-ը, և պետք էր այս ամենն ավելի շուտ սկսել». Արա Ղազարյան

Սաթիկ Սեյրանյանն իր հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին, ով կողմ էր հեռախոսներով մարդկանց տեղորոշելու` իշխանությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, հարցրեց այդ օրենքի շուրջ տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ իր՝ իրավաբանի կարծիքը:

– Իշխանական պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ արդյունավետության տեսակետից այս նախագիծը ձգտում է զրոյի: Ւրավաբան Դավիթ Սանդուխչյանն ասում է, որ թողած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բավականին հաջող համարվող Սինգապուրի օրինակը, որը շարժական օպերատորներից որևէ տեղեկություն չի պահանջում, ընտրում են մի տարբերակ, որը ոչ միայն՝ մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգություն է, այլև՝ ոչ այդքան արդյունավետ: Կամ մարդիկ ասում են` բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու: Ընդդիմադիրներին իշխանական պատգամավորները փոխանակ բացատրեն օրենքի ընդունման հիմքերը, ասում են, որ նրանք մանիպուլյացնում են խնդիրը: Այս անլրջության պրոցեսը, սկսած «Այո»-ի քարոզարշավից, երբ ամբողջ աշխարհն աղաղակում էր, փորձում էր գործիքակազմ գտնել, փորձել կանխարգելել, մեզ մոտ անլրջացնում էին, շարունակում էին քարոզարշավը: Արդյո՞ք սա հանցավոր անփութություն չի համարվում:

– Մենք բաց թողած հնարավորություն ենք ունեցել, այո, մարտի 1-12-ը, և պետք էր այս ամենն ավելի շուտ սկսել:

– Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում քարոզարշավ էր անում: Պարզվեց` այնտեղ կար արդեն վարակակիր:

– Այո: Բայց ձեր բերած օրինակներից ոչ մեկում իրավական փաստարկ ես չտեսա: Մեծամասամբ հռետորաբանություն է: Ես ներկայացնեմ իրավական փաստարկ: Ես էպիդեմիայի մասնագետ չեմ, որ իմանամ` սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ, թե՞ ոչ, բայց ես այս փաստաթուղթը՝ որպես իրավական փաստաթուղթ ուսումնասիրելով, տեսնում եմ, որ այստեղ մասնավոր և հանրային շահերը փոխհավասարակշռված են, և այստեղ ավելի լայն շրջանակում` վարչարարության մեջ դնելով, ես գտնում եմ, որ այս նախագիծը կարող է աշխատել առանց մարդու իրավունքների խախտումների, բայց մարդու իրավունքների միջամտությամբ:

– Ո՞վ պետք է վերահսկի:

– Առաջին հերթին՝ վարչական մարմինները, ոստիկանությունը, որովհետև հարկադրանքի միջոց հենց ոստիկանությունն է կիրառում:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս