Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը:
Իրանը կորոնավիրուսով վարակման արդեն ավելի քան 8 հազար դեպք է գրանցել, 291 մարդ մահացել է:
«Բոյկոտ» նախաձեռնությունը սահմանադրական հանրաքվեի անցկացման դեմ պայքարելու է «բոյկոտ՝ հանուն համերաշխության» կարգախոսի ներքո:
Բակո Սահակյանն ստորագրել է մի շարք օրենքներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Goal.com-ը:
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհ է դարձել արդեն 30 մարդ:
Սաուդյան Արաբիան մայիս-հունիսին ՕՊԷՔ+-ի հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի դեռ միավորման մասնակիցների միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել նավթաշուկայի կայունացմանն ուղղված միջոցառումների շուրջ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարծիքով՝ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, բազմաբնակարան շենքերի կառուցման հետ կապված՝ «լղոզում է» ամբողջ իրականությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել, որովհետև չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։
Լիբանանում մարտի 10-ին գրանցվել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից պացիենտի մահվան առաջին դեպքը:
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ:
Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերը առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում: Այս խնդրի մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի ռիսկը դարձել է իրատեսական։ «Ներկայումս նոր տիպի կորոնավիրուսը այնքան շատ երկրներում է տարածվել, որ պանդեմիայի հայտարարումը լիովին իրատեսական է։
Նա նշել է, որ ՌԴ-ի իշխանություններն առայժմ չգիտեն, թե Միացյալ Նահանգներն ինչ մակարդակով ներկայացված կլինի այդ միջոցառումներում:
Սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Financial Times-ում լույս է տեսնում Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Բորնմութի» հետ խաղից հետո (2:1) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի ելույթների մասին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եղվարդի ծննդատան հետագա ճակատագրին՝ նշելով, որ այն շարունակելու է գործել։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսն առաջին մեկնաբանությունն է տվել հավաքականը գլխավորելուց հետո:
Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնովիրուսի թեմային՝ նշելով, որ առայժմ հաջողվում է խուսափել վարակի տարածումից: «Թու-թու-թու»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ներկայացրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով Սահմանադրական դատարանի 7 անդամի պաշտոնավարումը դադարեցնելու պատճառը։
Մարտի 9-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել:
«Հա մտածում էի չխոսեմ վարչապետի կնոջ մասին, հակապետական դրսևորում չցուցադրենք և այլն…բայց արդեն լռել չի լինում։ Առաջին տիկինը շնորհավորում ու գովերգում է ԱՄՆ ում «իբր հերոս կին» մրցանակ ստացած մի մեկին՝ լուսի քոչարյան անունով, ում հերոսությունը կայանում է իբր թե Հայաստանում սեփական ընտանիքում բռնության ենթարկված կանանաց կեղծ նամակներ պատրաստելու մեջ։ Սրա հերոսությունը նաև այն է, որ քարոզում է ազատվել Եկեղեցուց, հավատքից, 18 տարեկան լրացած աղջիկներին կուսությունից զրկել, մի խոսքով ամեն մի պղծություն ու պոռնկություն՝ «ազատություն» կեղծ որակման տակ։
Իտալիայում կարանտին հայտարարելուց հետո Միլանից այսօր ժամը 13:10-ին Երևան է ժամանել է առաջին ինքնաթիռը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդումը հյուրընկալել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր ժամը 22:50-ին:
«Վերջին ժամանակներս հարևան Ադրբեջանում զորավարժություններից և ռազմական տեխնիկայի նոր գնումներից ու հրապարակային ցուցադրումներից հետո Հայաստանում ոչ մի պատասխան գործողություններ չեն ձեռնարկվում»,- 168.am-ին հայտնեց նախկին բարձրաստիճան զինվորական Ա. Ն.-ն՝ չցանկանալով գաղտնազերծել իր անունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխության ուշացման և դրա ուղղությամբ քայլերի բացակայության մասին տարբեր գնահատականներից ու հայտարարություններից հետո իշխանությունները, որպես պատճառ, վկայակոչեցին Սահմանադրական դատարանի ներկա կազմի ու դատաիրավական բարեփոխումների հրատապությունը՝ հայտարարելով, որ տնտեսական հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ լինեն դատաիրավական բարեփոխումներ և փոխվի Սահմանադրական դատարանի ներկա կազմը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 9-ին այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Մեկ վայրկյան: Եկեք տարբերակենք: Դա պետական ռեսուրսի՝ հանրաքվեի քարոզչությանը ծառայեցնել չի, որովհետև այն փաստը, որ վարչապետը քարոզչության եկավ ուղղաթիռով, դրա լույսի ներքո դժվար թե ինչ-որ մեկը քվեարկի «Այո»-ի կամ «Ոչ»-ի օգտին: Եկեք հստակեցնենք: Եթե վարչապետը ուղղաթիռի վրա «Այո»-ի լոզունգ կպցներ և այդպես պտտվեր Հայաստանի վրայով, և մարդիկ էլ տեսնեին ուղղաթիռի վրայի «Այո»-ի լոզունգը, ու այդպես քարոզչություն կատարվեր, դա, իհարկե, խախտում կլիներ:
Առանց մեղադրական դատավճռի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով իրավական մեխանիզմի միջոցով հնարավորություն է ստեղծվում բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը սեփականատերը չի կարողանում օրինական եկամտի աղբյուրներով հիմնավորել, շատ տնտեսագետներ խնդրահարույց են համարում՝ նշելով, որ, օրինակ, ներդրողները գույքը ձեռք բերելիս ստիպված են լինելու ստուգել այդ գույքի օրինական/անօրինական լինելու հանգամանքը, արդյունքում՝ գույքի շրջանառությունը կարող է խաթարվել: