Ֆրանսիայում 30 մարդ է մահացել կորոնավիրուսից
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհ է դարձել արդեն 30 մարդ: Այդ մասին մարտի 10-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության գլխավոր վարչությունը։
Նախօրյակին հաղորդվել էր, որ հիվանդությունից մահացել է 25 մարդ: Մահացածների զգալի մասը տարեց մարդիկ են, որոնց մահը վրա է հասել համընթաց հիվանդություններից:
Վերջին տվյալներով՝ հանրապետությունում հիվանդացածների թիվը հասնում է 1412-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    